05 Sep,2024 | Announcements
Փոքր չափի դրամաշնորհային ծրագրերի հրավեր
«Կանանց նախաձեռնություն հանուն անվտանգության և հավասարության» (WISE) ծրագիրը նպատակ ունի փոքր դրամաշնորհներ տրամադրել կանանց կողմից ղեկավարվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (այսուհետ նաև ՔՀԿ), համայնքային կազմակերպություններին և/կամ այն կազմակերպություններին, որոնք կենտրոնացած են կանանց, աղջիկների և խոցելի խմբերի հիմնախնդիրների և տնտեսական զարգացման վրա՝ մասնավորապես նպատակաուղղված լինելով թիրախային համայնքներում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին և կանխարգելմանը: Բացի այդ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը Safe YOU հավելվածի վերաբերյալ։
«Իմփակտ ինովացիաների ինսիտուտի նախաձեռնություններ» հիմնադրամը սույն հրավերով հայտարարում է մրցույթ 4 փոքր դրամաշնորհային ծրագրերի համար՝ յուրաքանչյուրը մինչև 820,000 ՀՀ դրամի չափով:
Ծրագրի նկարագիրը՝
- Ներկայացվող ծրագրերը կարող են ունենալ հետևյալ ուղղվածությունները՝ Կրթության, վերապատրաստման և հմտությունների զարգացման ծրագրեր թիրախային համայնքների, դպրոցներ համար, որոնք դասընթացներ և վերապատրաստման ծրագրեր են առաջարկում ուսանողներին, դպրոցներին և ՄԿՈՒ ուսուցիչներին:
- Սոցիալական և զանգվածային լրատվամիջոցների արշավներ՝ օգտագործելով տեղական ռեսուրսներ՝ հիմնախնդիրներին ավելի խորը անդրադառնալու, իրազեկվածության բարձրացման և համայնքներում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար:
- Աշխատանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ և համագործակցություն համայնքի ՔՀԿ-ների և քաղաքապետարանների միջև՝ նախաձեռնելու և կյանքի կոչելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը և բռնի ծայրահեղականությանը արձագանքելու ավելի արդյունավետ մեխանիզմներ:
- Անկախ ներկայացվող ծրագրի հիմնական ուղությունից, ծրագիրը պետք է պարունակի Safe YOU հավելվածի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործողություններ:
Ովքեր կարող են դիմել՝
- Դրամաշնորհներ կարող են տրվել միայն գրանցված կազմակերպություններին, հետևաբար անհատական հայտերը չեն ընդունվում:
- Կարող են դիմել հասարակական կազմակերպությունները, հանրային և պետության կողմից վերահսկվող մասնագիտական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև Հայաստանի միջնակարգ կրթության հանրային և պետական ուսումնական հաստատությունները:
- Ակտիվիստների ինքնակազմակերպված խմբերը, որոնք նպատակ ունեն ստեղծել հասարակական կազմակերպություն կամ ներգրավվել և միանալ արդեն գործող որևէ հասարակական կազմակերպության: Պետք է ունենան առնվազն 6 ամսվա ապացուցված ակտիվության փորձ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի ոլորտում:
- Դիմող կազմակերպության աշխատակիցների 70%-ը պետք է լինեն իգական սեռի և/կամ փոքր դրամաշնորհային ծրագրում ներառված անձանց 70%-ը պետք է լինեն իգական սեռի ։
- Դիմորդ կազմակերպությունները պետք է լինեն շահույթ չհետապնդող:
- Դիմորդ կազմակերպությունը պետք է ունենա ընտրված ոլորտում 6 ամսից ավելի աշխատանքային փորձ:
- Փոքրամասշտաբ նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 5 ամիսը:
- Ծրագրի դիմորդները պետք է լինեն 18 տարին լրացած:
- Ծրագիրը պետք է հիմնված լինի և իրականացվի Հայաստանի Հանրապետությունում։
Ծրագրի ընթացքում ընտրված դրամաշնորհառուները հասանելիություն կունենան ք․ Գյումրիի և ք․ Երևանի «Իմփակտ ինովացիաների ինսիտուտի նախաձեռնություններ» հիմնադրամի գրասենյակներին ծրագրի շրջանակում միջոցառումներ իրականացնելու համար։
Առաջնահերթությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր կհամագործակցեն տեղական կամ ազգային մակարդակով պետական և հասարակական կազմակերպությունների հետ տարածաշրջանային զարգացման, կրթության, նորարարության, մշակույթի, առողջապահության, կոնֆլիկտների կարգավորման և/կամ շրջակա միջավայրի պահպանության համար, ինչպես նաև կհամագործակցեն միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ:
Սահմանափակումներ՝
- Գործառնական/սարքավորումների ծախսեր- Դրամական միջոցները չեն կարող օգտագործվել գործառնական/սարքավորումների ծախսերի համար (օրինակ՝ գրասենյակի վարձույթ, կոմունալ ծառայություններ)
- Մի վնասիր - Դրամական միջոցները չեն կարող օգտագործվել որևէ գործունեության համար, որը կարող է վնաս պատճառել շահառուների որևէ խմբի կամ շրջակա միջավայրին:
- Անհատական կրթաթոշակներ կամ անձնական կրթաթոշակներ -Դրամաշնորհները չեն կարող օգտագործվել անհատներին անձնական օգտագործման համար ուղղակի ֆինանսական աջակցություն կամ կրթաթոշակներ տրամադրելու համար:
- Կրոնական կամ քաղաքական գործունեություն - դրամաշնորհը չի կարող օգտագործվել կրոնական գործունեության ֆինանսավորման կամ հատուկ կրոնական կամ քաղաքական համոզմունքների խթանման համար: Ինչպես մասնակցել։
Մրցույթին մասնակցելու համար շահագրգիռ ՀԿ-ները և համայնքային կազմակերպությունները պետք է՝
- Լրացնեն, ստորագրեն և ներկայացնեն էլեկտրոնային հայտը և կից բյուջեն
- Տրամադրեն տեղեկատվություն դիմող կազմակերպության և անհատների/մարդկանց խմբերի մասին, ովքեր մասնակցում են փոքրամաշտաբ դրամաշնորհային ծրագրին: (ռեզյումե, աշխատանքի նկարագիր, կազմակերպության պետական գրանցման փաստաթղթեր):
- Համաֆինանսավորման դեպքում, տրամադրեն համաֆինանսավորողի, հովանավորի և գործընկեր կազմակերպության/ների և վերոնշյալ կազմակերպությունների նախագծում ներգրավվածության մասին տեղեկություններ:
- Տրամադրեն այլ փաստաթղթեր, որոնք կարող են վերաբերել հայտին և օգնել ծրագրի վերաբերյալ իրազեկ որոշումների կայացմանը (օրինակ՝ կազմակերպության ազդեցության հաշվետություն):
Ժամկետներ և դիմելու կարգ`
- Դիմելու վերջնաժամկետ՝ 2024թ․ սեպտեմբերի 30-ը Վերջնաժամկետից հետո ներկայացված Հայտերը ենթակա չեն դիտարկման։
Էլեկտրոնային հայտերը կից փաստաթղթերով պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստի միջոցով WISEGrants@mercycorps.org հայերեն կամ անգլերեն լեզուներով։ Ներկայացված հայտերը չպետք է գերազանցեն 20 ՄԲ-ը, էլ-նամակի վերնագիր դաշտում պարտադիր պետք է նշվի «The SSG Application 2024 Armenia»:
- Տեղեկատվական դասընթացներ և հարց ու պատասխան հետաքրքրված դիմորդների համար:
Մինչ դիմելու վերջնաժամկետը Կանցկացվի երկու տեղեկատվական դասընթաց՝ օգնելու համար հետաքրքրված դիմորդներին ճիշտ ձևակերպել իրենց հայտերը.
Դասընթաց 1: 2024 թվականի սեպտեմբերի 13, ժամը 14:30
Դասընթաց 2: 2024 թվականի սեպտեմբերի 19, ժամը 14:30
Տեղեկատվական դասընթացներին գրանցման և Zoom հղումը ստանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ գրանցման ձևը :
- Ներկայացված հայտերի վերանայումն ու ընտրությունը կավարտվի 2024 թվականի հոկտեմբերի 15-ին։
- Ընտրված դրամաշնորհառուների համար տեղեկատվական հանդիպում դրամաշնորհի կառավարման հետ կապված՝ ամսաթիվը կհաստատվի լրացուցիչ։
- Կողմերի միջև վերջնական դրամաշնորհային պայմանագրերը կկնքվեն մինչև 2024 թվականի հոկտեմբերի 25-ին։
Դրամաշնորհի վերաբերյալ հարցեր կարող եք ուղարկել info@safeyou.space էլ.փոստին մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը՝ նամակի վերնագրում նշելով «Question- SSG2»
Application form and Budget In Armenian
Application form and Budget In English