blog-categories

30 May,2024 | Blog post

Safe YOU-ն մուտք է գործում Եվրոպա

blog-categories

Safe YOU

Ուրախ ենք կիսվել Ռումինիայում մեր գործունեության մեկնարկով։ 

Safe YOU-ի պաշտոնական մեկնարկը Ռումինիայում նախատեսված է հունիսի 3-ին, որտեղ բոլոր գործընկերները և շահագրգիռ կողմերը հավաքվելու են՝ նշելու նախաձեռնության մեկնարկը և վերահաստատելու իրենց հանձնառությունը   երկրում կանանց անվտանգության և հզորացման ապահովմանը: Սա նշանավորում է Safe YOU-ի մուտքը Եվրոպական միություն (ԵՄ)՝  մեզ մոտեցնելով հարթակն ամբողջ աշխարհում տարածելու առաքելությանը։

Safe YOU-ի այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի  (UNFPA EECARO) աջակցությամբ: Համագործակցությունն ընդգծում է տարածաշրջանում կանանց իրավունքների խթանման և նրանց անվտանգության ապահովման հանձնառությունը:

Հաշվի առնելով Ռումինիայում ուկրաինացի կին փախստականների խոցելի կարգավիճակը՝ Հայաստանում ստեծված Safe YOU-ն առաջնահերթություն է տալիս պատերազմից տուժած կանանց և աղջիկների անվտանգության ու բարեկեցության ապահովմանը՝ առաջարկելով ապահով միջավայր և խթանելով համայնքի զգացումը: Նախաձեռնությունը նախատեսված է լուծելու այս կանանց առջև ծառացած մարտահրավերները՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ աջակցություն՝ վերականգնելու իրենց բնականոն կյանքը:

Մեր առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար համագործակցություն ենք հաստատել Ռումինիայի Sensiblu հիմնադրամի հետ: Հիմնադրամը նախաձեռնության ընթացքում հանդես կգա որպես հիմնական գործընկեր՝ ապահովելով ծառայությունների արդյունավետ մատուցում և աջակցություն շահառուներին։

Մեր նախաձեռնությունը զգալի հետաքրքրություն է առաջացրել տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) և կառավարական գործակալությունների կողմից՝ արտացոլելով Ռումինիայում կանանց անվտանգության հրատապ խնդիրը լուծելու հավաքական ցանկությունը: Safe YOU-ն համագործակցում է Ռումինիայի Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ազգային գործակալության (ANES) հետ, որը նվիրված է երկրում գենդերային հավասարության խթանմանը: Safe YOU-ն համագործակցային հարաբերություններ է հաստատել  նաև մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, այդ թվում՝ ամուր աշխատանքային հարաբերություններ է հաստատել Ռումինիայում Հայաստանի դեսպանության հետ՝ հաշվի առնելով հավելվածի հայկական ծագումը։

Safe YOU-ն հավատարիմ է մնում կանանց համար ավելի ապահով և ներառական հասարակություն ստեղծելու իր առաքելությանը: 

Գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ ջանքերի շնորհիվ Safe YOU-ն փորձում է ընդլայնել իր ազդեցությունը և հզորացնել կանանց և աղջիկներին ամբողջ աշխարհում: