Նվիրաբերությունների Գաղտնիության քաղաքականություն

1Ներածություն

Սույն Գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է Իմփակտ Ինովացիաների Ինստիտուտի Նախաձեռնություններ Հիմնադրամի կողմից safeyou.space կայքի միջոցով Ձեր անձնական տվյալների օգտագործումը, այն նկարագրում է, թե մենք ինչ տեղեկություններ ենք օգտագործում և պահում Ձեր մասին և օգնում է Ձեզ հասկանալ ձեր իրավունքները՝ կայքն օգտագործելու առնչությամբ։

Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։

 

2Տվյալների գաղտնիություն

Մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են գաղտնի և կարող են տրամադրվել միայն  Իմփակտ ինովացիաների ինստիտուտի նախաձեռնություններ հիմնադրամին, եթե այլ բան նախատեսված չէ։

 

3Անձնական տվյալների հավաքագրում

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն
բ) Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրաբերությունների պատմությունը,
դ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայքէջերը, որոնք Դուք այցելել եք նախքան մեր կայք մուտք գործելը։

 

4Նվիրաբերություն

Թե՛ մեր կայքում ձեր ունեցած առնչությունների և թե՛ Safe YOU հավելվածից օգտվելու ժամանակ մենք  չենք պահպանում բանկային քարտերի տվյալները մեր սերվերներում։ Միաժամանակ մենք չենք հավաքագրում որևէ  մոբայլ բանկինգի հավելվածի կամ այլ ծառայության հետ առնչվող տեղեկատվություն, ներառյալ բայց առանց սահմանափակման, Ձեր մուտքանունը և գաղտնաբառը։ Բոլոր տվյալները մշակվում են անմիջապես ձեր մոբայլ բանկինգի ծառայության մատակարարի կողմից՝ ապահովելով ձեր տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը իրենց համակարգերի միջոցով:

 

Տվյալների փոխանցման անվտանգությունը մեր կողմից ապահովելու համար մենք առաջարկում ենք HTTPS անվտանգ հասանելիություն մեր կայքին: «Նվիրաբերել» կոճակը սեղմելուց հետո, դուք կուղղորդվեք բանկի կողմից կառավարվող անվտանգ վճարային էջ: Ձեր բանկային քարտի տվյալները կլինեն ապահով և պաշտպանված, և մենք չունենք հասանելիություն սույն տվյալներին: Բանկը պարտավոր է պահպանել բանկային գաղտնիությունը՝ համաձայն գործող օրենսդրության:

Մեր կայքի միջոցով կատարված բոլոր գործարքները և նվիրաբերությունները, ինչպես նաև այդ գործարքներին առնչվող անձնական տվյալների օգտագործումը, կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա, անկախ նվիրատուի քաղաքացիությունից կամ ռեզիդենտության վայրից:

Եթե դուք ընտրեք անանուն նվիրաբերություն կատարելու տարբերակը, մենք չենք հավաքագրի Ձեզ նույնականացնող որևէ անձնական տվյալ: Ձեր նվիրաբերությունը կարձանագրվի այնպես, որ կպահպանվի Ձեր անանունությունը:

 

5Անձնական տվյալների հավաքագրելու նպատակները

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝
ա) Կայքի բնականոն շահագործում, ապահովելու կայքի ճիշտ աշխատանքը
բ) Ձեր կողմից կատարված նվիրաբերությունների ընդունում, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրում,
գ) Մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,
դ) էլ. փոստի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,

 

6Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել մեզ՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրումը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։
Եթե ունեք որևէ բողոք Իմփակտ ինովացիաների ինստիտուտի նախաձեռնություններ հիմնադրամի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝ կապվելով մեզ info@safeyou.space հասցեով։

 

7Փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել այս Գաղտնիության քաղաքականությունում։ Մենք կտեղադրենք փոփոխված տարբերակը մեր կայքում։

 

8․Կապ

Այս Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ կապված հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել մեզ հետ` info@safeyou.space հասցեով կամ +374 55 920930 հեռախոսահամարով, ինչպես նաև Թումանյան  37/3, Երևան, 0002 հասցեով:

 


Կայքը օգտագործելով՝ դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք այս Գաղտնիության Քաղաքականությունը և համաձայն եք մեր կողմից Ձեր անձնական տվյալների հավաքմանը, օգտագործմանը, ինչպես նկարագրված է այստեղ: